Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են առաջին բուժօգնություն
Փետրվարի 23-ին, ժամը 20:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մոտակայքում քաղաքացին ինքնավնասման փորձ է կատարում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կառլեն Վ.-ն (ծնված 1984 թ.) ապակիով վնասել է ձեռքերի դաստակները:
Մինչ շտապօգնության աշխատակիցների մոտենալը փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն: