ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակոցներ է արձակում Տավուշի մարզի մի քանի բնակավայրերի ուղղությամբ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 23-ին, ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի մի քանի բնակավայրերի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների արդյունքում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող, ում կյանքը հնարավոր է եղել հոսպիտալի բժիշկների շնորհիվ փրկել։ Այսօր՝ փետրվարի 24-ին, վաղ առավոտվանից ազերի բաշիբոզուկներն անկանոն կրակոցներ են արձակում Կոթի գյուղի ուղղությամբ։