«Ժամանակ». Սերժ Սարգսյանին հավատարիմները մարդ են հավաքել դատարան շրջափակելու համար
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի գործով կայանալու է առաջին դատական նիստը:
Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ տարածքային կառույցները, Սերժ Սարգսյանին հավատարիմ մնացած օլիգարխներ Ռուբեն Հայրապետյանը, Արկադի Համբարձումյանը՝ Դերժավի Արկադը, և նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարդկանց են հավաքագրել, ովքեր պետք է շրջափակեն դատարանի շենքը՝ այդպիսով իրենց աջակցությունը հայտնելով Սերժ Սարգսյանին:
Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումներ իրականացնելու համար»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: