ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել Է փոխհատուցում վճարել լրագրողուհի Խադիջա Իսմայիլովային
Մարդու իրավունքների եվոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին պարտավորեցրել Է լրագրողուհի Խադիջա Իսմայիովային փոխհատուցում վճարել 25 հազար եվրոյի չափով:
«Դատարանը համարում Է, որ իշխանությունների գործողությունները անհիմն են և միտված են լրագրողական գործունեությունը սահմանափակելուն»,- ասված Է հայտարարության մեջ:
Բաքվից արձագանքել են ՄԻԵԴ-ի վճռին. Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը BBC-ին հայտնել Է, որ դատարանի վճիռը լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի:
«Մենք ընդունել ենք ՄԻԵԴ-ի իրավազորությունը, ուստի կկատարենք նրա կայացրած վճիռները՝ ընթացակարգային կանոններին համապատասխան»,- ասել Է Սեիդովը:
Սա արդեն երրորդ որոշումն Է հօգուտ Իսմայիլովայի, որը պայքարում Է իր իրավունքների և պրոֆեսիոնալ հետաքննություններ կատարելու հնարավորության համար: