ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանում ցուցարարները հրկիզել են հիվանդանոցը, որտեղ բուժվում են կորոնավիրուսով վարակվածները

 

Hrkizel en hivandanocy

Իրանական Բանդար Աբբաս քաղաքում տեղի բնակիչները հրկիզել են հիվանդանոցը, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուսով հիվանդները: Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները:

Սոցցանցերում տարածվում է հիվանդանոցի հրկիզման տեսագրությունը: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը:

Իրանի իշխանությունների պաշտոնական տվյալների համաձայն, երկրում կորոնավիրուսից արդեն մահացել է 43 մարդ, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 600-ի:

 

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...