ՌՈ նախկին պետ Արթուր Բաղդասարյանը անձնակազմին խոստացել է վերադառնալ, քանի որ «Ոչ»-ը հաղթելու է․

Asel e vor het kga

Ռազմական ոստիկանության նախկին պետ Արթուր Բաղդասարյանը հեռանալուց առաջ զգուշացրել է, որ մի քանի ամիս հետո վերադառնալու է, քանի որ սահմանադրության հանրաքվեում «Ոչ»-ը հաղթելու է։ Այս մասին InfoPort.am-ի թղթակցին պատմեց ՌՈ-ի իր աղբյուրը։

Ավելին, աղբյուրի փոխանցմամբ, նա իր մտերիմներին, ովքեր տարբեր իրավիճակներում համագործակցել են իր հետ, կատարել նրա խնդրահարույց հանձնարարությունները, հրահանգել է դիմում չգրել և չազատվել պաշտոններից։ Աղբյուրի պնդմամբ այդ պաշտոնյաների շարքին են պատկանում՝ ՌՈ կադրերի վարչության պետ Լաուրա Գաբրիելյանը, ծառայության գծով տեղակալ Գագիկ Ղուկասյանը, որը նաև Արթուր Բաղդասարյանի սանիկն է, օպերատիվ բլոկի պատասխանատու Ազատ Մուրադյանը, որը նախկինում Բաղդասարյանի թիկնազորի պետն է եղել, Հետաքննական վարչության պետ Ալիկ Բաբլումյանը։

«Հիմա էս բոլորին Բաղդասարյանը կարգադրել է երեք ամիս դիմադրել, դիմում չգրել, դուրս չգալ, ամեն ինչ անելու եք, «Ոչ»-ը հաղթի, որ հետ գանք», -ասում է InfoPort.am-ի աղբյուրը։ Ըստ նրա ՌՈ-ում տարիներ շարունակ կոռուպցիոն սխեմաներ են գործել՝ կոչումներ, պաշտոններ ստանալու համար։ «Մարդիկ կան, որ տարիներով աշխատում են ՌՈ-ում, բայց ենթասպա են, իսկ եթե փող ունենային, գոնե լեյտենանտ կդառնային»,- պատմում է աղբյուրը։

Նա նշում է, որ Բաղդասարյանը, որը սերտ կապերի մեջ է եղել նախկին համակարգի բարձրաստիճան դեմքերի հետ, շարունակելու էր պաշտոնավարել, եթե Զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերին հետևած հասարակական լայն ընդվզումը չլիներ։

«Ռազմական ոստիկանությունը բանակում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի, միջանձնային հարաբերությունների առաջնային պատասխանատուն է։ Ցանկացած զորամաս ունի ՌՈ օպերատիվ աշխատողը, եթե ինքը տեղում լիներ, սպանություններ, ինքնասպանություններ չէին լինի։ Օպերատիվ ծառայությունը ՌՈ-ում զրո է։ Եթե ուզում են արմատական բարեփոխումներ կատարեն և բանակում չլինեն արատավոր երևույթներ, ՌՈ-ն ոտից գլուխ պետք է բարեփոխեն», — ընդգծում է ՌՈ-ում մեր մյուս աղբյուրը։

Մեր աղբյուրները նշում են, որ տարբեր փուլերում ՌՈ-ում ստեղծված անառողջ մթնոլորտի, անարդարությունների և պաշտոնների ու կոչումների առուծախի մասին նամակներ են գրել ԱԱԾ-ին, վարչապետին, գլխավոր դատախազին, ՊՆ-ին, սակայն դրանք ընթացք չեն ունեցել։

«Բոլոր տեղերում Բաղդասարյանն ուներ իր «զինվորներին», որոնք հավատարիմ էին նրան ու դրանց ընթացք չէր տրվում։ Վանեցյանը նրա հավատարիմ զինվորն էր եղել, լեյտենանտի կոչումն ինքն է նրան տվել, գլխավոր դատախազը նրա մտերիմն է, ոչ մի ընթացք չէր տրվում հանցագործությունների մասին հաղորդումներին», -ասում է մեր զրուցակիցներից մեկը։

Նկատենք, որ ՌՈ նախկին պետ Արթուր Բաղդասարյանի անօրինական գործողությունների մասին հրապարակումներ վերջին շրջանում շատ են եղել, սակայն իրավապահ մարմինները դեռևս չեն հայտարարել դրանց ընթացք տալու մասին։

http://infoport.am/

Ձեզ կհետաքրքրի...