Հրապարակվել է աշխատավայրում համաճարակաբանական միջոցառումների ուղեցույց
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է աշխատավայրում համաճարակաբանական միջոցառումների ուղեցույց: Ուղեցույցի համաձայն, խորհուրդ է տրվում ախտահանիչ նյութով կանոնավոր կերպով սրբել աշխատանքային գործիքները: Ստեղծել պայմաններ ձեռքերի կանոնավոր, մանրակրկիտ լվացման համար: Աշխատավայրում տեղադրել ձեռքերի ախտահանիչ սարքեր: Պարբերաբար կազմակերպել աշխատասենյակի օդափոխություն, հետևել շնչառական ուղիների հիգիենային: Նախքան գործուղման մեկնելը ծանոթանալ ճամփորդության վերաբերյալ ազգային ցուցումներին:
Գործատուներին խորհուրդ է տրվում անհրաժեշտության դեպքում ապահովել հեռահար աշխատանքի կազմակերպման հնարավորություն:
Մասնագետները հորդորում են շնչառական վարակների, հազի, ջերմության պարագայում մնալ տանը և դիմել մասնագետին: