Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած

miasnik

Մարտի 3-ին, ժամը 00:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW 530» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Ա.) բախվել է «Kia Rio» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Մհեր Հ., ծնված 1993 թ.), այնուհետև վերջինս բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին:

Փրկարարները «Kia Rio» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Մհեր Հ.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Ձեզ կհետաքրքրի...