Նիկոլ Փաշինյանը՝ Վրաստանի վարչապետին. Մեր տարածաշրջանի հակամարտությունները միմյանցից տարբերվում են և բացարձակապես նման չեն

Pashinyany Vrastani varchapetin

Ողջունում եմ Վրաստանի դիրքորոշումը, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ մեր տարածաշրջանի հակամարտությունները միմյանցից տարբերվում են և բացարձակապես միմյանց նման չեն,- այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վրաստանի կառավարության վարչությունում ընդլայնված հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով, այն հանգամանքը, որ Հայաստանը միավորվել է Եվրասիական տարածքում, իսկ Վրաստանը ձգտում է դեպի Եվրամիություն, զարգացման առավել մեծ հնարավորություններ է ընձեռում:

«Ողջունում ենք Վրաստանի դիրքորոշումը, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ մեր տարածաշրջանի հակամարտությունները միմյանցից տարբերվում են և բացարձակապես միմյանց նման չեն, իրենց բովանդակությամբ, պատմությամբ և խորությամբ: Եթե ընդհանուր բանաձևերով հնարավոր լիներ լուծել հակամարտությունները, դրանք վաղուց լուծված կլինեին: Մենք յուրաքանքչյուր կինֆլիկտ դիտում ենք իր առանձնահատկություններով: Ուրախ եմ, որ այս առումով մենք կարող ենք գործնական և կառուցողական մոտեցում ունենալ այս հարցերի նկատմամբ: Եվ վերջին հանգամանքը, որ Հայատանի անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, իսկ Վրաստանը ձգտում է դեպի Եվրամիություն, մեր երկրների միջև ստեղծում է շատ լուրջ հնարավորություններ»,- նշել է Հայաստանի վարչապետը:

Ձեզ կհետաքրքրի...