Բողոքի ակցիա․ տուրիստական միկրոավտոբուսները դուրս են բերում Հանրապետության հրապարակից
Հանրապետության հրապարակում կայանող տուրիստական միկրոավտոբուսները դուրս են բերվում տարածքից։ Վարորդներն այս պահին բողոքի ցույց են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց են
«Եթե մարդուն գործատեղից զրկում են, գոնե պետք է մշակեն ինչ-որ ծրագիր, աշխատանք առաջարկեն, տարածք։ Տասը տարի շարունակ մենք աշխատել ենք հանրապետության հենց այս հատվածում, տուրիստների հետ շրջել ենք տեսարժան բոլոր վայրերով, հիմա չգիտենք ինչ է տեղի ունեցել, մեզ ուզում են հանել Հանրապետության հրապարակի տարածքից: Մենք առաջարկել ենք մեզ հրապարակի տարածքում տեղ հատկացնեն, պատրաստ ենք նաև հարկ վճարել»,- լրագրողների հետ զրույցում ասցել են վարորդները։