Ի՞նչ կտա մեզ ԱՅՈ-ն

Inch kta mez AYO-n?

Ի՞նչ կտա մեզ ԱՅՈ-ն

 Կարծում եմ կտա այն, ինչ մտածում էինք , որ կստանանք 2018 թվականի Թավշյա ոչ բռնի հեղափոխության ժամանակ` Քայլ անելով։ Ավելի ճիշտ ԱՅՈ ասելը շարունակությունն է այն ամենի, որի մասին մենք բոլորս երազել ենք ստեղծել , հնարավորությունն է փոխել այն, ինչը թալանում ու կեղեքում էր մեր ժողովուրդին երկար տարիներ։ Սա քայլերից մեկն է , որն անելով մենք գնում ենք դեպի արժանապատիվ ապագա, որտեղ քաղաքացի հասկացողությունը չի լինի ուղղակի խոսք , որտեղ մարդու արժանապատվությունը չի տապալվի ինչ-որ թուլամիտ հղփացած մարդկանց կողմից, ում այլասերված, անօրեն ու ոչ քաղաքակիրթ պահավածքով դիզած փողերի շնորհիվ անտեսվում էին մարդկանց մարդ լինելու իրավունքը և դարձնում էին բազմաթիվ արժանապատիվ մարդկանց իրենց գողացած փողերի փշրանքների կարոտ քաղցած հալածյալ։ ԱՅՈ ասելը դա հնարավորություն տալն է ինքներս մեզ ստեղծել մեր և մեր ժառանգների ամուր և հուսալի ապագան, որում ոչ մի դուսպրծուկ չի համարձակվի ոչնչացնել այն բարեկեցիկ ապագան, որը կլինի միայն քաղաքացու լիակատար կայացած լինելու ժամանակ։ ԱՅՈ-ն մեզ կտա քաղաքացու մասին մտածող ուժային համակարգ, կտա քաղաքացուն պաշտպանող, այլ ոչ թե վախեցնող և անմեղ մարդկանց բանտերը <<գցող>> ոստիկան և դատավոր։ Ընտրելով ԱՅՈ-ն մենք կընտրեք մեր արժանապատվությունը, Ընտրելով ԱՅՈ-ն մենք կշարունակեք քայլել դեպի հուսալի ապագա։

 

Դավիթ Կարապետյան

Ձեզ կհետաքրքրի...