Գյումրիում ծեծի են ենթարկված երեխան ծայրահեղ ծանր վիճակում է

Ceci entarkvac erekhan

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»:

Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը մեկնել է Գյումրի, երեխային Երևան տեղափոխելու նպատակով։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

Փոքրիկի առողջության մասին կտրվի հավելյալ տեղեկատվություն»

❗️Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր…

Опубликовано Gev Derdzyan Четверг, 5 марта 2020 г.

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...