Լոռիում բեռնատար շարժակազմով գնացքը հարվածել է 85-ամյա կնոջը․ նա մահացել է
Մարտի 2-ին Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում՝ երկաթգծի կամրջի վրա, բեռնատար շարժակազմով գնացքը հարվածել էր 85-ամյա հետիոտնի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մարտի 5-ին՝ ժամը 09։40-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01.30-ի սահմանում 85-ամյա կինը մահացել է:
Նախապատրաստվում են նյութեր: