Մարտի 1-ի գործով ՀՀ նախկին փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

gorcy dadarecvec

Մարտի 1-ի մայր գործով մեղադրյալ նախկին փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Այս մասին ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ պատասխանելով ՀԺ-ի այն հարցին՝ արդյոք 2020 թվականին Մարտի 1-ի գործով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշո՞ւմ է եղել:

Աբրահամյանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ Աֆյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով, որը, ի դեպ, համարվում է ոչ արդարացնող հիմք:

ՀՀ նախկին փոխոստիկանապետը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 38-309 հոդվածի հատկանիշներով՝ բռնության, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու, դրդելու կամ այն կազմակերպելու համար:

Նշենք, որ մինչ այս պաշտոնապես չէր հաստատվել, որ Աֆյանը Մարտի 1-ի գործով ունեցել է մեղադրյալի կարգավիճակ:

Սաշիկ Աֆյանը ՀՀ փոխոստիկանապետ է եղել 2008-2013 թվականներին:

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...