Մի քանի նորություն՝ Երևանում անապաստան շների խնդրի լուծման վերաբերյալ

Shneri masin

Մի քանի նորություն՝ Երևանում անապաստան շների խնդրի լուծման վերաբերյալ

Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ, քայլեր են ձեռնարկվում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ռեսուրսների եւ կարողությունների ավելացման ուղղությամբ. մասնավորապես, համալրվում է կազմակերպության մասնագիտական անձնակազմը եւ աշխատանքի մեթոդաբանությունը:

 կենդանիներին որսալու համար, ցանցերից բացի, կօգտագործվեն նաև հատուկ հրացաններ, որոնց օգնությամբ կենդանիները ԿԱՆԶԳԱՅԱՑՎԵՆ եւ կտեղափոխվեն կլինիկա՝ ստերջացման եւ պատվաստման,

 ՀՈԱԿ-ի նորակառույց կլինիկային կից կառուցվում են ժամանակավոր կացարաններ, որտեղ կենդանիները կպահվեն՝ մինչեւ ստերջացման եւ պատվաստման գործողությունները,

 Մոտակա շաբաթներին շահագործման կհանձնվի ՀՈԱԿ-ի կլինիկան եւ հարակից ենթակառուցվածքները, կլինիկան գտնվում է Էրեբունի վարչական շրջանի տարածքում:

❗️Քաղաքային իշխանության համար մարդկանց անվտանգության առաջնային նպատակ է, միեւնույն ժամանակ, խնդիրը պետք է լուծել հումանիստական մեթոդներով՝ Հայաստանի Հանրապետության գործող օրեսնդրության սահմաններում:

Մի քանի նորություն՝ Երևանում անապաստան շների խնդրի լուծման վերաբերյալՔաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ,…

Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Пятница, 6 марта 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...