«Զվարթնոց» օդանավակայանը հայտարարություն է տարածել

Zvartnost odanavakayan

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա և ԵՄ երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա և Իսպանիա) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի: Այս մասին հայտարարություն է տարածել «Զվարթնոց» օանավակայանի ֆեյսբուքյան էջը:

«Վերոնշյալ երկրներում գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, կապ հաստատել տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ»,-ասված է հայտարարության մեջ:

 

Ձեզ կհետաքրքրի...