Ամբողջ Իտալիան կարանտինի մեջ է հայտնվել (տեսանյութ)
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով կարանտինային միջոցառումները տարածվում են ողջ երկրի վրա։ Դրանք ուժի մեջ են մտնում այսօրվանից, տեղեկացնում է ТАСС գործակալությունը։
Այսպիսով, սահմանափակվում է մարդկանց տեղաշարժը երկրով մեկ, արգելվում են բոլոր զանգվածային միջոցառումները։ Իշխանությունները քաղաքացիներին խորհուրդ են տալիս տանը մնալ։
Կոնտեն հայտարարել է, որ ողջ Իտալիան է դառնում պաշտպանական գոտի»։
Դպրոցներում ու համալսարաններում դասերը դադարեցված են մինչև ապրիլի 3-ը։
Փակ են կինոթատրոնները, թատրոնները, թանգարաններն ու մարզասրահները, արգելված են բոլոր տեսակի միջոցառումներն ու արարողությունները՝ հարսանեկան, հուղարկավորման, եկեղեցական։
Ռեստորանների աշխատանքային ժամերը կրճատվում են, դրանք կփակվեն 18․00-ին։
Իտալիան ներկայումս կորոնավիրուսից մահացությամբ առաջին տեղում է գտնվում, երկրում մահանում է յուրաքանչյուր 20-րդ վարակվածը։