Մեծ Բրիտանիայի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով
Մեծ Բրիտանիայի առողջապահության՝ հիվանդների անվտանգության հարցերով փոխնախարար Նադին Դորրիսը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով:
Նա ասել է, որ կարող է հաստատել՝ իր կորոնավիրուսային թեստի պատասխանը դրական է եւ հենց իրեն ասել են այդ մասին, ինքը ինքնամեկուսացել է եւ փակվել տանը:
BBC-ի փոխանցմամբ, Դորրիսը դարձել է Մեծ Բրիտանիայի առաջին պաշտոնյան, որը վարակվել է կորոնավիրուսով: Անգլիայի հասարակական առողջության պահպանման կազմակերպությունը սկսել է զբաղվել փոխնախարարի հետ շփում ունեցած անձանց հետազոտելով:
Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ Նադին Դորրիսը նախորդ հինգշաբթի օրը մասնակցել է բրիանական վարչապետի նստավայրում տեղի ունեցած ընդունելությանը, իսկ ինքնազգացողությունը սկսել է վատանալ հենց հաջորդ օրը:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը 1 օրում աճել է 54-ով, կազմելով 317 դեպք, երկրում վիրուսից 6 մարդ է մահացել: