«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն հերքում է, թե իրենց մոտ կորոնավիրուսով վարակված 15-ամյա երեխա է տեղափոխվել

herqum

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կորոնավիրուսով վարակված 15-ամյա երեխա կա: Այս մասին գրում է Hayeli.am կայքը: Ըստ կայքիՙ պատանին օրերս է վերադարձել Վրաստանից, որտեղ մասնակցել է մրցումների: Նա շփվել է տարբեր երկրներից, ինչպես նաև Իտալիայից եկած մասնակիցների հետ: Տղային կորոնավիրուսի թեստ են արել, ինչը դրական է եղել:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը հերքել է տեղեկությունը:

«Hayeli.am-ի տեղեկություններով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կորոնավիրուսով վարակված 15-ամյա երեխա կա. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՏ Է ու չի համապատասխանում իրականությանը…

Կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական լրահոսին ու պաշտոնական կայքերին այլ ոչ թե Hayeli.am-ի նման խուճապ տարածող «լրատվականներին»,- գրել է մամուլի խոսնակը:

 

Ձեզ կհետաքրքրի...