Իտալիան խիստ միջոցների է անցել կորոնավիրուսի դեմ պայքարում
Իտալիան խստացնում է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջոցառումները, որը սահմանել է երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն: Երկրում արգելվում է ցանկացած տեսակի առևտրային գործունեություն՝ բացառությամբ մթերքի խանութներ ու դեղատներ այցելելու դեպքերի, փակվում են սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները: Բանկերն ու հանրային տրանսպորտը շարունակում են աշխատանքը։ Իտալիայի վարչապետը մասնավորապես ասել է.
«Մենք հասկանում ենք, որ պետք է աստիճանաբար գործենք, սակայն այժմ ժամանակն է ևս մեկ քայլ առաջ անել»:
Իտալիայում կորոնավիրուսի վարակման դեպքերը գերազանցում են 12 հազարը, զոհերի թիվը 827 է: