Ջերմուկի օդը պետք է մնա մաքուր.
«Այստեղ 2 կարծիք չկա։ Ոչ մեկ չի ասում՝ եկե՛ք, Ջերմուկի ջուրը աղտոտենք։ Խոսքը նրա մասին է, թե հնարավոր է արդյոք այդ հանքը շահագործել այնպես, որ օդը, ջուրը չաղտոտվեն։ Եթե հնարավոր է, այս ճշմարտության հետևից մենք պետք է գնանք։ Եթե հնարավոր չի, ուրեմն հնարավոր չի, ուրեմն ըտեղ թեմա չկա, նույնիսկ քննարկման բան չկա ու բացառված է, որ այդ հանքը շահագործվի», — հայտարարել է վարչապետը, ապա նաև հավելել, որ իր այդ դիրքորոշումը բավարար չափով ազնիվ է։
Ջերմուկի օդին որևէ սպառնալիք չպետք է լինի, Ջերմուկի օդը պետք է մնա մաքուր:
Հույս ունեմ, որ այս դիրքորոշումը Ջերմուկի բնակիչների համար հասկանալի և ընդունելի է։ Եթե Ջերմուկի օդը չի լինելու, ուրեմն հանքը չի լինելու», — ասել է Փաշինյանը։