Ջասթին Թրյուդոյի կնոջ մոտ կորոնավիրուս է կասկածվում.

kiny hivand a

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն որոշել է ինքնամեկուսանալ այն բանից հետո, երբ կնոջ մոտ գրիպի ախտանշաններ են առաջացել: Թրյուդոն որոշել է տանից աշխատել: Այս մասին հայտարարել է Կանադայի կառավարությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Վարչապետի կնոջ Սոֆի Գրեգիրի-Տրուդեյոյի մոտ, ով վերջերս վերադարձել էր վերադարձել Լոնդոնից, գրիպի ախտանշաններ են ի հայտ եկել, այդ թվում թեթև ջերմություն»,-ասվում է հայտարարության մեջ: Թրյուդոյի կինը կորոնավիրուսի թեստ է անցել: Արդյունքները հայտնի կդառնան առաջիկայում: Այժմ վարչապետի կինը  գտնվում է տնային կարանտինի մեջ:

Ձեզ կհետաքրքրի...