Մինչ որոշ ծալապակասներ հեգնում են, բժիշկները, վտանգելով իրենց կյանքը, անցել են 24-ժամյա աշխատանքային արտակարգ ռեժիմի

Mer bjishknery

Արդեն մի քանի ժամ է, համացանցում որոշ օգտատերեր լուսանկար են հրապարակել և լալահաչառ ու սրտաճմլիկ բառերով փորձում են հանրությանը մոլորեցնել, թե ուր որ է «աշխարհի վերջն» է գալու: Լուսանկարն արված է Երևանի Նորքի ինֆեկցիոն կենտրոնի դիմաց, որում երևում են մեծ թվով շտապօգնության ավտոմեքենաներ: Գոնե այս պահին նման լուսանկար հրապարակելուց առաջ կամ հետո պետք է երախտիքի խոսք ուղղել Առողջապահության համակարգի աշխատակիցներին, այդ թվում՝ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ բոլոլ խմբերին, հանրապետության բոլոր բուժհիմնարկների անձնակազմերին, քանի որ նրանք աշխատում են արտակարգ ռեժիմով, երբեմն էլ 24 ժամյա, որպեսզի ամեն մի կասկածի դեպքում հիվանդը, այդ թվում ՝ վարակակիր, շտապ տեղափոխվեն համապատասխան վայրեր, մինչդեռ որոշ ծալապակասներ հեգնում են: Լուսանկարը վերցված է համացանցից

 

 

shamshyan.com

Ձեզ կհետաքրքրի...