Տպավորություն է, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երևան․ Էջմիածնի քաղաքապետ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Էջմիածին քաղաքի ելքերն ու մուտքերը փակելու իմաստն ու տրամաբանությունը կայանում է նրանում, որպեսզի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բնակիչները լքեն քաղաքը, և լքողների նկատմամբ հնարավոր լինի հսկողություն սահմանել:
Տեսնելով մեքենաների հերթերն ու կուտակումները՝ տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երևան, պարզապես փոխվել է այն, որ մեկնողները նախապես ջերմաչափվում են: Այս վիճակը պետք է արագ դադարեցնել:
❌Այսպես, բոլորիդ կոչ ենք անում ու հորդորում ենք մնալ տանը, քաղաքից դուրս գալ միայն ու միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ❌
Հարգելի՛ համաքաղաքացիներ,Էջմիածին քաղաքի ելքերն ու մուտքերը փակելու իմաստն ու տրամաբանությունը կայանում է նրանում,…
Опубликовано Diana Gasparyan Понедельник, 16 марта 2020 г.