«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի

HEC

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի:

Արտակարգ իրավիճակի պայմաններում բաժանորդների պատշաճ սպասարկում ապահովելու, ինչպես նաև մեր շրջապատի առողջությունը որպես գերակա նպատակ դասելու սկզբունքներից ելնելով՝ ս.թ. մարտի 17-ից ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերությունը անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի:
Այդ նպատակով Ընկերությունը որոշում է ընդունել նվազագույնի հասցնել մարդկային շփումները ինչպես Ընկերության ներսում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ: Ուստի արգելվում է քաղաքացիների, այդ թվում նաև՝ մեր բաժանորդների մուտքը Ընկերության գրասենյակներ: Երևանում և մարզերում տեղակայված բաժանորդների սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործի: Բաժանորդների սպասարկումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով:
Բաժանորդներին խնդրում ենք դիմել՝
պաշտոնական կայքում հասանելի առցանց դիմում մուտքագրելու միջոցով՝ http://www.ena.am/Contact.aspx?hid=45&lang=1 (նախատեսված է բոլոր տեսակի դիմումների համար),
փոստով՝ 0047, ՀՀ, Երևան, Արմենակյան, 127,
էլեկտրոնային նամակով՝ office@ena.am հասցեին:
Յուրաքանչյուր հարցի/բողոքի/առաջարկության դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 180 և 080000180 բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարներով:
Առո՛ղջ եղեք

Ձեզ կհետաքրքրի...