Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում. հաստատվել է ևս 5 դեպք

Evs 5

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 5 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 115 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 99 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

մնացե’ք տանը,
սահմանափակե’ք շփումները,
հետևե’ք անձնական հիգիենային,
հաճախակի լվացե’ք ձեռքերը օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
հնարավորության սահմաններում նվազեցրե’ք հանրային տրանսպորտից օգտվելը,
շփումների դեպքում պահպանե’ք առնվազն 1 մետր հեռավորություն,
գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե’լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե’ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
խուճապի մի’ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով:

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը ՀայաստանումՄարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային…

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Среда, 18 марта 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...