Ի՞նչ դիմակ կրել և ինչպե՞ս պաշտպանվել.
Ի՞նչ է պետք իմանալ սվորական դիմակներ կրելիս
Դիմակները պետք է փոխվեն 3-4 ժամը մեկ: Նախարարը վստահ է, այս կանոնը չպահելիս՝ բժշկական դիմակն ավելի վտանգավոր է, քան առանց դիմակի լինելը, հատկապես այն դեպքերում, երբ դիմակը պատրաստված է ոչ պատշաճ նյութերից: Այս պարագայում դիմակների վրա կուտակվում են վիրուսները, միկրոօրգանիզմներն ու փոշին:
Ձեզ կպաշտպանեն N95 և FFP3 հաստության դիմակները
Վարակներից, այդ թվում՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար նախ հարկավոր է ձեռք բերել N95 և FFP3 հաստության դիմակները (օրինակները՝ ձախ կողմի լուսանկարներում): Նախարարը նշեց նաև, որ հարկավոր է այդ դիմակները ամուր կպնեն դմքին, որպեսզի որևէ ծալքով վարակը չներթափանցի:
Բացի այդ, եթե վստահ եք, որ անձը վիրուսակիր է, հարկավոր է պարտադիր կրել ամուր ակնոցներ, որոնք հերմետիկ կերպով կփակեն ձեր աչքերը, քանի որ վարակ կարող է տեղի ունենալ աչքերի միջոցով: Կրել ձեռնոցներ ու նկատի ունենալ, որ վարակը փոխանցվում է նաև ձեռքերով դեմքին դիպչելիս:
Հետևաբար, ըստ Արսեն Թորոսյանի սովորական դիմակ գրելու այս մեծ պահանջարկն այդքան էլ տեղին չէ: Այդ դիմակները պետք է կրեն բուժաշխատողներն ու հիվանդ մարդիկ: Դիտեք նաև թեմային առնչվող տեսանյութերը: