Մարզի համայնքների մանկապարտեզներում պահեստավորված սնունդը բաժանվել է խոցելի խմբերում գտնվող մեր տարեցներին. Ռոմանոս Պետրոսյան
Մարզի համայնքների մանկապարտեզներում պահեստավորված սնունդը բաժանվել է խոցելի խմբերում գտնվող մեր տարեցներին,
մասնավորապես,
Բյուրեղավան, Ծաղկաձոր, Եղվարդ, Աբովյան համայնքների մանկապարտեզներում պահեստավորված մսամթերքը, կաթնամթերքը, բանջարեղենը, հրուշակեղենը բաշխվել է միայնակ և/կամ անժառանգ թոշակառուներին, ինչպես նաև խոցելի խմբում գտնվող մի շարք ընտանիքների:
Բաշխումն իրականացվել է համայնքապետարանների աշխատակիցների կողմից:
Մարզի այլ համայնքներում ևս իրականացվել են պարենային ապրանքների բաշխման աշխատանքներ:
Առավել մանրամասն տեղեկություններ հրապարակված են մարզպետարանի պաշտոնական կայքէջում:
Ցանկը թարմացվում է. նոր տվյալներով համալրելուն պես հանրությունը կիրազեկվի անցկացվող միջոցառումների մասին: