Ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի լիցքավորման սարքին.

benzatar

Մարտի 25-ին, ժամը 01:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի լիցքավորման սարքին. կա վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ջ., ծնված 1986 թ.) բախվել է բենզալցակայանի լիցքավորման սարքին. առկա է վառելիքի արտահոսք:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել տարածքի լվացման աշխատանքներ:

Ձեզ կհետաքրքրի...