ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԳՐԱՎԸ, ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՎԻ ԵՎ ՆԱ ՊԵՏՔ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՎԻ

Khachaturov

ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԳՐԱՎԸ, ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՎԻ ԵՎ ՆԱ ՊԵՏՔ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՎԻ

Շուտով ապրիլյան քռորյայի չորորդ տարելիցն է, բայց հարյուրից ավել զոհերի, 800 հեկտար հողի կորստի պատասխանատուները ոչ բացահայտված են, ոչ էլ պատժված:
Այս նպատակով ԱԺ ում ստեղծվեց քննիչ հանձնաժողով, որի ղեկավար նշանակվեց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Կարծես թե սառույցը տեղից շարժվեց:
Բայց ինչպես ապրիլյան քառօրյայի օրերին, այսօր նույնպես կան նախկին պաշտոնյաներ, ովքեր խոչնդոտում են քառօրյայի իրական պատճառների բացահայտմանը:
Զավեշտալին այն է, որ քառօրյայի պատասխանատուների բացահայտմանը խոչնդոտում է դրա գլխավոր պատասխանատու, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, այժմ մարտի մեկի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովը:
Վերջինս հրաժարվում է ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողով և տալ բացատրություններ, թե՞ արդյոք իրական են այն լուրերը,
— որ ապրիլյան քառօրյայի օրերին ինքը բիլիարդ է խաղացել և իր պարտականությունները չի կատարել
-որ ինքն է հրաման տվել, որ մեր զորքերը կրակ չբացեն հարձակվող թշնամու վրա
-որ ազերիների հարձակումից առաջ հավաքվել են առաջնագծում կանգնած զինվորների զենքերը և ռազմամթերքը
— որ տանկերում վառելիք չի եղել
-որ հակահետախուզությունը զեկուցել է իրեն հարձակման մասին, բայց ինքը անտեսել է
-որ իրականում 800 հեկտարի համար ազերիները նախկին իշխանավորներին, այդ թվում նաև իրեն վճարել են մոտ 6 միլիարդ դոլար և այլն:
Յուրի Խաչատուրովը չի ցանկանում ներկայանալ և հերքել այս լուրերը, այստեղից էլ ողջամիտ կասկած է առաջանում, որ բացառված չէ, որ լուրերը իրական են և անհերքելի, և դրանց բացահայտումը աներկբա կհանգեցնի նոր մեղադրանքների իր և Սերժ Սարգսյանի դեմ:
Փաստորեն այս պահին կարող ենք արձանագրել, որ Յուրի Խաչատուրովը առերևույթ խոչնդոտում է ապրիլյան քառօրյայի բացահայտմանը: Իսկ սա արդեն, առերևույթ հանցագործություն կատարած անձին բնորոշ գործելավոճ է:
Եթե այս գրեթե հաստատված հանգամանքի լույսի ներքո դիտարկենք մարտի մեկի գործը, որտեղ որպես ամբաստանյալ հանդես է գալիս նույն Յուրի Խաչատուրովը, ապա կրկին առաջանում է ողջամիտ կասկած, որ վերջինս բացառված չէ, որ նույն գործելավոճը դրսևորի նաև մարտի մեկի գործով, այսինքն խոչնդոտի քննությանը:
Այստեղից էլ բխում է, որ առկա են բավարար հիմքեր, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը գրավը վերացնելու և այն կալանավորմամբ փոխարինելու միջնորդությամբ հանդես գա դատարանում, քանի որ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցում, հաշվի է առնվում նրա ընդհանուր դրսևորած վարքագիծը, այլ ոչ միայն տվյալ քրեական գործով:
Հուսամ գլխավոր դատածազը ականջալուր կլինի հորդորիս, քանի որ խոսքը վերաբերվում է մի այնպիսի գործի, որը իր մեջ առերևույթ պարունակում է պետական դավաճանության հանցակազմին բնորոշ հատկանիշներ:
Ավելորդ է նշեմ, որ առերևույթ պետական դավաճանները, ազատության մեջ չպետք է գտնվեն:

Արտակ Գալստյան

ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԳՐԱՎԸ, ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՎԻ ԵՎ ՆԱ ՊԵՏՔ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՎԻՇուտով ապրիլյան քռորյայի չորորդ…

Опубликовано Artak Galstyan / Արտակ Գալստյան Пятница, 27 марта 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...