Ռուսաստանը մարտի 30-ից կփակի երկրի սահմանները.
Ռուսաստանի վարչապետ Միշուստինը կորոնավիրուսի համավարակի պատճառով կոչ է արել մարտի 30-ից սահմանափակել ռուսական սահմանով իրականացվող տեղաշարժը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում:
Խոսքը ավտոմոբիլային, երկաթուղային, հետիոտնային և այլ միջոցներով տեղաշարժի մասին:
Սահմանափակումները վերաբերում են նաև Բելառուսի հետ սահմանին: Ձեռնարկված նոր միջոցառումները ուժի մեջ կմտնեն մարտի 30-ի ժամը 0:00-ից: