Չինաստանում 1 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք.

Chinastanum nor depqer

Չինաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք: Բոլոր վարակվածները Չինաստան են եկել այլ երկրներից, մեկ մարդ մահացել է, 282-ը` առողջացել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով պետական հանձնաժողովին:

Չինաստանում այլ երկրներից եկած վարակվածների թիվը 771 է, այժմ հիվանդ է նրանցից 667-ը, 18-ը գտնվում է ծանր վիճակում, 104-ն առողջացել է, նշված անձանց շրջանում մահվան դեպք չի գրանցվել:

Ձեզ կհետաքրքրի...