Կանադական Ընկերությունն Ստեղծել Է Անտեսանելի վահան
Սեփական մարմինը անտեսանելի դարձնելու գաղափարը բոլոր ժամանակներում եղել է մարդու երևակայության անբաժան մասը։ Եվ չպետք է զարմանալ այն մտքից, որ տեխնոլոգիական նման առաջընթացի ժամանակաշրջանում, մարդկային միտքն այս ֆանտաստիկ գաղափարը պետք է դարձներ իրականություն։
Quantum Stealth անվամբ անտեսանելի դարձնող տեխնոլոգիան մշակվել է կանադական Hyperstealth ընկերության կողմից: Նյութը նույնքան բարակ է, որքան թուղթը, էժան է և կարիք չունի սնուցման: Թեև դա չի աշխատում նույնքան լավ, որքան կախարդական թիկնոցը, այնուամենայնիվ կարողանում է բավականին լավ քողարկել և, իհարկե, շեղել տեսնողի հայացքը։
Անտեսանելի դարձնող այս նյութի մեջ օգտագործվել են լենտիկուլյար ոսպնյակներ (lenticular lenses), որոնք շատ հաճախ կրառվում են 3D տեխնոլոգիաներում։
Այս նյութը լույսն այնպես է բեկում, որ հնարավոր է դառնում տեսնել միայն այն օբյեկտները, որոնք կամ շատ մոտ են կամ՝ հեռու: Ստացվում է այնպես, որ որոշակի հեռավորության վրա գտնվող առարկան կամ անձը դառնում են անտեսանելի։ Շնորհիվ լայնաշերտ ցանցի, այն կարողանում է բեկել լույսը՝ ուլտրամանուշակագույնից մինչև ինֆրակարմիր։ Չնայած տեսանելի լույսը բեկվում է ամբողջությամբ (այլ խոսքով, այս թիկնոցը իրական է բոլոր գույների համար), սակայն առկա է ֆոնային աղմուկ, այնպես որ, մարդիկ կհասկանան, որ դրա հետևում ինչ-որ բան է թաքնված, սակայն չեն կարողանա պարզել, թե ինչ է դա:
Այս տեխնոլոգիան սկսվել է մշակվել Hyperstealth-ի ընկերության աշխատակից Գի Քրամերի կողմից՝ դեռևս 2010 թ.-ից։ Նա երկար ժամանակ է, որ աշխատում է ռազմական կազմակերպությունների հետ՝ իր գաղափարը զարգացնելու համար։ Քրամերը վերջերս ներկայացրել է չորս արտոնագիր՝ այս և մի քանի այլ տեխնոլոգիաների համար և դրանց վերաբերյալ հրապարակել է մի քանի տեսանյութ (օրինակ, սեղմեք այստեղ)
Չնայած որ տեխնոլոգիայի մանրամասները չեն բացահայտվել, ֆիզիկան զարմանալիորեն պարզ է․ այս սկզբունքը հայտնի է որպես Սնելիուսիի օրենք (Snell’s law): Յուրաքանչյուր նյութ ունի լույսի բեկման հատուկ ցուցիչ, որը ցույց է տալիս լույսի արագությունը տվյալ նյութի մեջ` վակուումում լույսի արագության համեմատ: Հասկանալու համար, թե ինչպես է աշխատում այս էֆեկտը, կարող եք վերցնել մի բաժակ ջուր և դրա մեջ մտցնել գդալ․ այն կերևա թեքված։
tectocs.com