Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ սրտանց շնորհավորում ենք. ՈՒԺԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ

Hay kin

ՈՒԺԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայոց բանակի սիրելի՛ կին զինծառայողներ, սիրելի՛ մայրեր, քույրեր, ի սրտե շնորհավորում ենք ձեզ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ։ Հայ կինը ոչ միայն պատերազմի դաշտում է տղամարդու կողքին, այլեւ խաղաղության օրերին չի մոռանում հայրենիքի պաշտպանի իր դերն ու կարեւորությունը։ Բանակը, ինչքան էլ հզոր լինի, մեր տղամարդիկ ինչքան էլ ուժեղ լինեն, այնուամենայնիվ, կանացի խորաթափանցության, պարտաճանաչության եւ կարգապահության, ներողամտության եւ քնքշության կարիք ունի։

Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ սրտանց շնորհավորում ենք զոհված զինծառայողների մայրերին, մեր քույրերին ու դուստրերին, ազատամարտիկների եւ զինվորների մայրերին, կին ազատամարտիկներին, կին զինծառայողներին եւ բոլոր հայրենասեր կանանց, մաղթում նրանց սեր, երջանկություն, տոկունություն եւ արիություն:

ՈՒԺԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸՀայոց բանակի սիրելի՛ կին զինծառայողներ, սիրելի՛ մայրեր, քույրեր, ի սրտե շնորհավորում ենք ձեզ…

Опубликовано Shushan Stepanyan Понедельник, 6 апреля 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...