Թորոսյանի խորհրդականը ներկայացրել է կարանտինում գտնվող քաղաքացիներին տրամադրվող սնունդը

Korona snund

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել կարանտինում գտնվող քաղաքացիներին տրամադրվող սննդից և  կից գրառում արել. «Հատուկ կարանտինային վայրերում գտնվող քաղաքացիներին տրամադրվող սնունդի մասին.

Նախաճաշ — ձու, նրբերշիկ, պանիր, հաց ու լավաշ,

Ճաշ — հարիսա, թաբուլե, եգիպտացորեն, հաց ու լավաշ,

Ընթրիք (սա երեկվանն է) — խորոված,

Ջուրը՝ անսահմանափակ:

Մեծ հպարտությանբ կարող եմ ասել, որ այ սենց է մեր պետությունը հոգում իր քաղաքացիների մասին»:

 

Ձեզ կհետաքրքրի...