Covid-19 Armenia-ով օնլայն թեստ անցած անձանցից 12-ը թեստավորվել է, 4-ի պատասխանը եղել է դրական

havelvac

Covid-19 Armenia հավելվածով առողջական վիճակի գնահատման օնլայն թեստ  անցած անձանցից 1500-ը հայտնվել է կարմիր գոտում, թեստավորվել է 12 անձ, 4-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Այս մասին ասուլիսում հայտնեց պարետ,  փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը:

«Covid-19 Armenia հավելվածը ունեցել է արդեն շուրջ 40 հազար բեռնում, որի շրջանակում 240 հազար անգամ մարդիկ օնլայն թեստ են կատարել։ Մոտ 1500 մարդ հայտնվել է կարմիր գոտում, հարցազրույցի միջոցով առանձնացվել է 31-ը: 31-ից արդեն թեստավորվել են 12-ը, որոնցից 8-ի մոտ եղել է բացասական, 4-ի մոտ՝ դրական, մնացածի արդյունքներին սպասում ենք», -ասաց Բադալյանը:

Հավելվածը ներբեռնելը պարտադիր չէ բոլորի համար, այն կամավորական սկզբունքով է:

Covid-19 Armenia հավելվածը ստեղծվել է Հայաստանում և ամբողջությամբ հայ մասնագետների աշխատանքի արդյունքն էՀավելվածի ամենակարևոր կետը օգտատիրոջ բժշկական թեստավորումն էՄի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է մարդու առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալիս թե ինչ քայլեր ձեռնարկելԲացի այդռիսկի գոտում հայտնված օգտատերերի հետ կապ են հաստատում պարետատան համաճարակաբանները և անցկացնում հարցազրույցորի արդյունքում որոշում, թե արդյոք անձը կարիք ունի հետագա բժշկական ուշադրության: Covid-19 Armenia-ն բազմաֆունկցիոնալ է ու ներառում է նաև վերջին նորությունները կորոնավիրուսի դեմ պայքարի մեր գործողությունների վերաբերյալառողջապահական խորհուրդներ տարբեր իրավիճակներում վարակից զերծ մնալու մասինկորոնավիրուսի հետ կապված վերջին վիճակագրությունը և այլն:

 

 

armenpress

Ձեզ կհետաքրքրի...