Փոխվարչապետը չբացառեց, որ կառավարությունը կքննարկի կոմունալ վճարները չեղարկելու հարցը

Komunal vcharumner

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չբացառեց, որ կորոնավիրուսի հիվանդության տարածմամբ պայմանավորված, կառավարությունը կքննարկի կոմունալ վճարները չեղարկելու հարցը։

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասաց ապրիլի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսում։

«Ես չեմ բացառում, որ մենք այդ հարցին կանդրադառնանք և այդ հարցը կքննարկենք։ Բայց, որպեսզի մենք գործողությունների մեջ ճշգրիտ լինենք, կարծում ենք, որ ճիշտ կլինի հարցին մոտենալ ոչ թե նպատակը գնահատելով կամ նպատակից, այլ շահառու խմբից և շահառու խմբի կարիքից»,– ասաց Գրիգորյանը։

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 10 միջոցառում է հաստատել։

Նորայր Շողիկյան

Ձեզ կհետաքրքրի...