ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ
Վերապատրաստման դասընթացներ իրականացնող բոլոր ընկերություններին կոչ եմ անում մասնակցել այս մրցույթին։
————
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ՝ այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ սկսնակների համար «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման համար:
Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020 թվականի ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար։
Կազմակերպել ներկայացված դիմումներից մրցութային կարգով ընտրված 2,000 մասնակցի համար երկամսյա «Ծրագրավորման հիմունքներ» թեմայով դասընթացներ շաբաթական առնվազն 2 անգամ հաճախականությամբ:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 85.0 մլն ՀՀ դրամ և տրամադրվելու է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ընկերությանը, որն իր հերթին կազմակերպելու է նշված դասընթացները՝ համաձայն ծրագրի: