Այրվել են ավտոմեքենաներ.

ayrvel en

Ապրիլի 11-ին, ժամը 02:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Էրեբունու ավտոշուկայի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:53-ին, մարվել՝ 03:12-ին: Ամբողջությամբ այրվել են «Honda Stepwgn», «Mercedes-Benz C 320», «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները և «KIA Optima» մակնիշի ավտոմեքենայի դռներից մեկի մի հատվածը. տուժածներ չկան:

ayrvel en

Ձեզ կհետաքրքրի...