Ավետարան ըստ Մատթեոսի, գլուխ 25. Նիկոլ Փաշինյան

Zatik

31 Եւ երբ մարդու Որդին իր փառքով կգա եւ բոլոր սուրբ հրեշտակները նրա հետ, այն ժամանակ կնստի իր փառքի աթոռի վրայ.

32 Եւ բոլոր ազգերը կժողովվեն նրա առաջ, եւ նա նրանց կբաժանի իրարից, ինչպես հովիվը բաժանում է ոչխարներին այծերից.

33 Եւ ոչխարներն իր աջ կողմում կկանգնեցնի, իսկ այծերը՝ ձախ կողմում։


34 Այն ժամանակ թագավորը կասի իր աջ կողմիններին՝ եկեք, ով իմ Հոր օրհնածներ, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը։

35 Որովհետեւ սովեցի, եւ դուք ինձ սնունդ տվեցիք. ծարավեցի եւ խմեցրիք ինձ. օտար էի, եւ ինձ ձեզ մոտ առաք.

36 Մերկ էի, եւ հագցրիք ինձ. Հիւանդ էի, եւ ինձ այցելեցիք. բանտի մէջ էի, եւ ինձ մոտ եկաք։

37 Այն ժամանակ արդարները կպատասխանեն նրան եւ կասեն. Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված, եւ կերակրեցինք, կամ ծարավ, եւ խմեցրինք։

38 Ե՞րբ տեսանք քեզ օտար, եւ մեզ մոտ առանք, կամ մերկ, եւ հագցրինք։

39 Ե՞րբ տեսանք քեզ հիվանդ, կամ բանտի մեջ, եւ եկանք քեզ մոտ։

40 Թագավորն էլ կպատասխանի եւ կասի նրանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք։

41 Այն ժամանակ կասի ձախ կողմիններին. Ինձանից դեն գնացէք, ով անիծյալներ, հավիտենական կրակի մեջ, որ պատրաստված է սատանայի եւ նրա հրեշտակների համար։

42 Որովհետեւ ես սովեցի, եւ դուք ինձ սնունդ չտվիք, ծարավեցի, եւ ինձ չխմեցրիք։

43 Օտար էի՝ եւ ինձ ձեզ մոտ չառաք, մերկ էի եւ ինձ չհագցրիք, հիվանդ էի եւ բանտի մեջ՝ եւ ինձ չայցելեցիք։

44 Այն ժամանակ նրանք էլ կպատասխանեն եւ կասեն. Տէ՛ր, քեզ ե՞րբ տեսանք սոված, կամ ծարավ, կամ օտար, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտի մեջ, եւ քեզ ծառայություն չարինք։

45 Այն ժամանակ կպատասխանի նրանց եւ կասի. Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ որովհետեւ այս փոքրներից (մարդկանցից-Ն.Փ.) մեկին չարիք, ինձ էլ չարիք։

46 Եւ սրանք կգնան հավիտենական տանջանքը, իսկ արդարները՝ հավիտենական կյանքը։

Ավետարան ըստ Մատթեոսի, գլուխ 25

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի

Ձեզ կհետաքրքրի...