«Արտ Լանչ»-ը կալանավորների համար պատրաստել էր զատկական բոլոր ուտեստները

banterum

Քրիստոսի Հարության տոնին նվիրված՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի կողմից հաճելի անակնկալ է մատուցվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց։ Ընկերության փորձառու խոհարարները նրանց համար պատրաստել էին ավանդական բոլոր ճաշատեսակները՝ կարմիր ձուն, չամիչով փլավը, ձուկը, աղցանները, լավաշը, կանաչեղենը, թխվածքը և այլն։

2019 թվականի հոկտեմբերից «Արմավիր» և «Նուբարաշեն», 2020 թվականի մարտից «Աբովյան» և «Գորիս», իսկ ապրիլից «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում սննդի ապահովումը պատվիրակվել էր «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ին։ Մինչև 2020 թվականի հունիսն այս համակարգը ներդրված կլինի Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում։

Զատկի տոնի առթիվ այլ քրեակատարողական հիմնարկներում նույնպես կազմակերպվել էին տոնական ճաշկերույթներ։

banter armtimes.com

 

 

Ձեզ կհետաքրքրի...