ԿԳՄՍ-ն մրցույթ է հայտարարել «Մնա տանը» թեմայով

kgms

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 5֊12֊րդ
դասարանի դպրոցականների շրջանում հայտարարում է «Մնա տանը» թեմայով
տեսանյութերի մրցույթ:

Ներկայացված լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական
մրցանակների:

Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է
ուղարկեն մինչև ապրիլի 23-ը, stayhome@escs.am էլփոստին:

Տեսանյութի տևողությունը՝ մինչև 5 րոպե.
լեզուն՝ հայերեն:

Տեսանյութը պետք է լինի հետաքրքիր և օգտակար։

Լավագույն տեսանյութերը կտեղադրվեն ԿԳՄՍՆ կայքում և Ֆեյսբուքյան էջում:
Մրցութային հանձնաժողովում ներկայացված են ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ և
տեղեկատվության անվտանգության մասնագետներ:

Ձեզ կհետաքրքրի...