Ավելի քան 87 տոկոս ձայն. Արայիկ Հարությունյանը՝ ԱՀ հաջորդ նախագահ. Վահրամ Պողոսյան
«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ տեղեկություններ հաղորդելով Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներից:
«Արայիկ Հարությունյանը՝ Արցախի Հանրապետության հաջորդ նախագահ. նախնական արդյունքներն՝ ավելի քան 87 տոկոս, շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է նա:
Վահրամ Պողոսյանը նաև տեղեկացրել է, որ Արայիկ Հարությունյանը վաղը՝ ժամը 12:00-ին, «Արմենիա» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում հանդես կգա մամուլի ասուլիսով:
Հավելենք, որ ժամը 20.00-ի դրությամբ Արցախի Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 47 050 ընտրող (ընտրողների 44,9 տոկոսը):