Ryanair ավիաընկերությունը հայտարարություն է տարածել
Ryanair ավիաընկերությունը հայտարարություն է տարածել Ֆեյսբուքի իր էջում, որում մասնավորապես ասվում է.
«Մենք շարունակում ենք աշխատել Եվրամիության երկրների կառավարությունների հետ՝ արտակարգ չվերթերի դեպքում նվազագույն թռիչքներն ապահովելու համար: Սահմանափակ չվացուցակի ժամկետը կերկարաձգվի մինչև ապրիլի 23-ը: Վերոհիշյալ թռիչքների վերաբերյալ բոլոր մանրամասների մասին կարող եք տեղեկանալ ryanair.com կայքից: Ներկայում մենք դեռևս տեղեկություններ չունենք, թե որքան կտևի կարանտինը: Մենք լիովին հավանության ենք արժանացնում ԵՄ կառավարությունների գործողությունները: Մենք պատրաստ ենք վերսկսել թռիչքներն այն ժամանակ, երբ COVID-19-ի համավարակը հաղթահարված կլինի, ինչը, հուսով ենք, շուտ տեղի կունենա: Սակայն, մինչև այդ, եկեք հոգ տանենք ինքներս մեզ, մեր ընտանիքներին ու համայնքներին»: