«Դո՞ւ ով ես». անհարգալից խոսելու համար Մարուքյանին նախազգուշացում արվեց
ԱԺ-ն շարունակում է իր հերթական քառօրյան: «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած «Ձերբակալված և կալանավորված անձանց մասին» նախագծի քվեարկությունից առաջ Սուրեն Գրիգորյանը վարման կարգով հայտարարեց:
«Դիմում եմ «Լուսավոր Հայաստանի» գործընկերներին, որ»:
Էդմոն Մարուքյանը տեղից արձագանքեց.
«Դո՞ւ ով ես»:
Խոսակցությանը խառնովեց Արարատ Միրզոյանը, նշելով.
«Ժողովուրդ ջան, ինչքան էլ նյարդային լարված լինես, պետք է հարգալից խոսել, ինչա՞ նշանակում՝ դու ով ես: «Էդ ա նշանակում»՝ ո՞նց կարա էդ նշանակի: Դահլիճում լռություն: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Էդմոն Մարուքյանին նախազգուշացում՝ պատգամավորների հետ անհարգալից խոսելու համար»:
auroranews.am