Ճապոնիայում առգրավվել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակը . ТАСС

kokain

Ճապոնիայի Յոկոհամա քաղաքի մաքսային ծառայություններն առգրավել են երկրի պատմության մեջ կոկաինի ամենախոշոր խմբաքանակը: Այն կազմել է 700 կգ՝ գրում է ТАСС-ը: Թմրամիջոցները հայտնաբերվել են նավահանգստում կայանած նավում:

Կոկաինը թաքցրել են բեռնարկղերից մեկում գտնվող բանանի արկղերի արանքում: Նավի անձնակազմը հերքում է իր ներգրավվածությունը թմրամիջոցների տեղափոխման գործին: Դեռևս չի հաղորդվում, թե որտեղից է նավը ժամանել Յոկոհամա:

Հեղինակ`Մարի Կոստանյան

Ձեզ կհետաքրքրի...