Այսօր Ազգային ժողովն ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին»

guyq

Այսօր Ազգային ժողովն ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենք։ Ձեռնպահ և դեմ մնաց միայն Լուսավոր Հայաստանը: Դեռ երկու օր առաջ հրապարակումներ էի կարդում, որ չարեցին, չուզեցին, մոռացան, խաբեցին, բայց ամեն ինչ իր հունով, երբեմն՝ զարտուղի կամ դանդաղ, բայց իր հունով:
Օրենքը կոչված է պետությանը՝ այսինքն հանրությանը, վերադարձնելու պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից հանցավոր ճանապարհով կուտակած հարստությունը։ Այսպիսով մեր քաղաքական հանձնառությունը, իհարկե, այս պահին դեռ միայն օրենսդրական մակարդակում, իրականցված է: Հաջորդիվ անելիքները ՀՀ դատախազության տիրույթում է և, իհարկե, դա էլ իր հերթին հանրային և խորհրդարանական վերահսկողության ներքո պետք է պահենք։ Դատախազությունն այս գործերով տարեկան հաշվետվություն է ներկայացնելու: Առաջիկա տարիներին անցյալը խմբագրելու այս ցավոտ գործընթացը մեզ բոլորիս պահելու է քաղաքական լարումների մեջ։ Պարզ է, որ մի կողմից ապօրինի հարստացածները իրենց կյանքը, անունը, կարիերան են դրել դրա մեջ և հեշտությամբ չեն վերադարձնելու հանրային ունեցվածքը, խուսափելու են պատասխանատվությունից հնարավոր բոլոր ձևերով, մյուս կողմից էլ, սակայն, առանց արդարության վերականգնման չի մարելու հանրության դժգոհությունը, եթե պետության կորցրած մասշտաբային հարստությունը չվերադարձվի։
Հետևաբար հաշտեցման և արդարության վերականգնման ամենից ընդունելի եղանակն է դառնում այս օրենքի առաջարկած մեխանիզմը՝ քաղաքացիական վարույթի միջոցով ապօրինի գույքի վերադարձը, որը, սակայն, չի հանգեցնում ազատազրկման կամ այլ պատժաձևի։ Այս ճանապարհին բոլորս պետք է զինվենք համբերությամբ, ինչպես նաև հետամուտ լինենք, որ իրավապահ մարմինները, որոնք հիմնական դերակատարներն են այսուհետ, պատշաճ կատարեն իրենց աշխատանքը։
Եթե կա կասկած, որ ունեցվածքն ապօրինի է, ապա ապացուցման բեռը տեղափոխվում է պատասխանողի վրա և գույքը բռնագանձվում է, եթե պատասխանողը չի կարողանում ապացուցել դրանց ստացման օրինական աղբյուրը։
Ունեցվածքի ուսումնասիրության ժամանակահատվածը ներառում է վերջին 10 տարին, իսկ բացառիկ դեպքերում, երբ պահպանվել են փաստական ապացույցները, մինչև 1991թ.-ի սեպտեմբերի 21-ը: Ապօրինի գույքը ենթակա է բռնագանձման, եթե անձի օրինական եկամուտների և իր տիրապետած գույքի շուկայական արժեքի տարբերությունը 50 մլն և ավելի ՀՀ դրամ է:

Այսօր Ազգային ժողովն ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենք։ Ձեռնպահ և դեմ մնաց միայն…

Опубликовано Lena Nazaryan Среда, 15 апреля 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...