Varks.am-ի դեպքում հենց այդ նորմատիվը խախտել են.
Վարկային կազմակերպությունների լիցենզավորման պայմանները խստացնել ու ավելի մեծ պատասխանատվություն սահմանել. նման հարցով ու առաջարկով ԱԺ-ում ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին դիմեց ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը:
«Չհասկացա` դժբախտ պատահարն էն էր, որ Varks.am-ը փակվե՞ց, թե՞, որ կար: Մի դրվագ ֆիքսենք. բանկերի պարագայում մեր վերահսկողությունը չափազանց խիստ է, ու պարտադրել ենք, որ 30 մլրդ դրամի կապիտալ դնեն մի պատճառով, որ բանկերը գործ ունեն մեր քաղաքացիների ավանդների հետ:
Իսկ վարկերի պարագայում նման ռիսկ չկա, նրանք գործում են իրենց ռիսկով ու կապիտալով: Ինչ վերաբերում է ապագային, օրենսդրական էլեմենտներ կան, որով կարգավորվում է: Ինչ վերաբերում է սեփականատերերի ով ու ինչ լինելուն, պարզ է մեզ, որովհետև նաև ֆինանսական հետախուզության ծառայություն ունենք, բայց որոշվում է, որ մի նորմատիվ է սահմանվում, Varks.am-ի դեպքում հենց էդ մի նորմատիվը խախտել են: Դա արվում է դեկտեմբերին, ու կապ չունի էս իրավիճակի հետ: Ինչ վերաբերում է ապագային, օրենսդրական էլեմենտներ կան, որով կարգավորվում է»,-պատասխանեց նա։