Խոշոր հրդեհ Երևանում. ընտանիքը մնացել է առանց տանիք

ayrvel e tun

Ապրիլի 16-ին, ժամը 20:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:52-ին, մարվել՝ 21:52-ին: Այրվել են տան տանիքը (12 քմ), ննջասենյակն ամբողջությամբ` գույքով (12 քմ), միջանցքը (8 քմ) և մասամբ հյուրասենյակը` գույքով (20 քմ):

Հրշեջ փրկարարներն ու քաղաքացիները նախ պայքարել են կրակի տարածման դեմ, ապա մեկուսացրել հրդեհը։ Պարզվել է, որ այրվել է բազմազավակ ընտանիքի տան տանիքը, ննջասենյակը՝ ամբողջությամբ, հյուրասենյակը, որտեղ նույնպես եղել է գույք։ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում տանտիրուհին հայտնել է, թե ինչ վնասներ է կրել, իսկ հարևաններն էլ խնդրում էին, որպեսզի Երևանի քաղաքապետարանն ու կենտրոնի թաղապետարանը անօգնական չթողնեն ընտանիքին։

Ձեզ կհետաքրքրի...