Մեքենաների քանակից տպավորություն էր, որ մենք արտակարգ դրության ռեժիմում չենք․ Բաբկեն Թունյան

Tunyan

Ամեն առավոտ աշխատանքի գալիս ուշադրություն եմ դարձնում մեքենաների ու մարդկանց հոսքին։ Վերջին օրերին նկատում եմ, որ այդ հոսքը օրեցօր ավելանում է։
Իսկ այսօր Վաղարշյան-Կոմիտաս խաչմերուկին մեքենաների քանակից տպավորություն էր, որ մենք արտակարգ դրության ռեժիմում չենք։

Ժողովուրդ ջան, գիտեմ՝ հեշտ չի, բայց խնդրում եմ մի կարճ ժամանակ էլ դիմացեք։
Վերջին շրջանում հաջողվել է կայունացնել կորոնավիրուսից բուժվողների թիվը։ Բայց եթե էսպես շարունակենք, նորից ետ կգնանք։
Մենք տնտեսությունը փաստացի «սառեցնելով»՝ չափազանց թանկ գին ենք վճարել ու վճարում։ Ու եթե կանոնները չենք պահպանում, կնշանակի՝ այդ գինը վճարում ենք ոչնչի համար։ Ու դրա ազդեցությունը բոլորս ենք զգալու։

Նաև մեր ոստիկաններին եմ խնդրում՝ ռեժիմի խախտման ոչ մի դեպք աչքաթող մի արեք։ Ձեր ծանոթին կամ հարազատին կամ միասին քայլող ընտանիքին չկանգնեցնելով ու չհորդորելով կանոնները պահպանել՝ դրանով իրենց լավություն չեք անում, այլ ճիշտ հակառակը։
Բոլորիս առողջություն ու համբերություն։

Ամեն առավոտ աշխատանքի գալիս ուշադրություն եմ դարձնում մեքենաների ու մարդկանց հոսքին։ Վերջին օրերին նկատում եմ, որ այդ…

Опубликовано Бабкеном Туняном Пятница, 17 апреля 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...